կարևոր
592 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-01-03 17:13

Առևտրի գնալիս, այսուհետ, տոպրակ պետք է ունենալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսուհետ գնումների գնալիս պետք է ձեզ հետ ունենաք տոպրակներ՝ թղթե, կտորից կամ վերամշակված հումքից պատրաստված. առևտրի օբյեկտներում այլևս պոլիելիթելային տոպրակներ չեն տալու: Այլապես, տնտեսվարողները կտուգանվեն 30 հազար դրամով՝ պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում: Օրենքն ուժի մեջ է 2022-ի հունվարի 1-ից:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում՝ 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Այսպիսով՝ այն տնտեսավարողները, որոնք 2022թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։