կարևոր
3541 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-01-03 15:59

Տոնոյան Դավիթն ամիսներ շարունակ չէր հավատում, որ անհայրենիք նիկոլը 44-օրյա դժոխքը բարդելու է իր վրա. Աննա Մկրտչյան

Տոնոյան Դավիթն ամիսներ շարունակ չէր հավատում, որ անհայրենիք նիկոլը 44-օրյա դժոխքը բարդելու է իր վրա. Աննա Մկրտչյան

«տոնոյան դավիթն ամիսներ շարունակ չէր հավատում, որ անհայրենիք նիկոլը 44-օրյա դժոխքը բարդելու է իր վրա»,- գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Չէր հավատում՝ ոչ թե պատերազմական գործողությունների հետևանքները տեսնելով, այլ չէր հավատում, որովհետև Հայաստանում կազմակերպված իշխանազավթմանը մասնակցային օժանդակություն էր դրսևորել, ինչն էլ անձեռնմխելիության յուրատիպ զգացողություն էր տվել:

Սակայն, անհայրենիք նիկոլն ամեն անգամ ապացուցում է, որ իրեն հանցակցելը միայն «օգտագործել ու շպրտել» տրամաբանության մեջ է:

դավիթը լավ չի հասկանում, որ եթե բանակը նիկոլի համար դարձրեց «կլուբնիկ» համտեսելու տաղավար, ապա իրեն էլ կդարձնեն ցուցանմուշ 44-օրյա իրականության վերջնական կոծկման համար:

Իսկ դավիթի բոլոր քայլերը, ներառյալ վերջին հարցուպատասխանն անգամ կամքի նշույլներ չեն արտացոլում: Վերջինս անհայրենիքին ասում է, արագ կարգավորի հարցերս, թե չէ կարող եմ ասել, որ բանակի «կլուբնիկը» այդքան էլ համեղ չէր: Միաժամանակ տեղ թողնելով, թե միշտ էլ կարող է ասածներին ավելացնել «մեր վարչապետը տեղյակ չի» հիմարությունը: Իսկ իրականությունն այն է, որ ոնց իր ժամանակ էր ամեն ինչից տեղյակ, այնպես էլ հիմա:

Նոր պատերազմ, նոր տարածքներն էլ, ոչ այլ ինչ էր, քան Արցախը Հայաստան է և վերջ, սկսում ենք զրոյական կետից, յոթ նոր սկզբունքներ, օպերատիվ կապ ալիևի հետ, վերելակային պայմանավորվածություններ և նմանատիպ այլ հայտարարությունները, որոնք միայն նպատակ ունեին կազմակերպելու Արցախի հանձնումը:

Իսկ էս նկարը նաև քո պատկերն ա: Բարոյալքված, զինվորական հագուստով մարդիկ պարում են իրենց հայրենիքն ու հայրենակիցներին կործանած դավաճան տականքի հետ:

Հ.Գ. Ալկոհոլը վնասակար է առողջությանը, իսկ նիկոլի հետ օգտագործածը` կործանարար»,- ամփոփում է պատգամավորը: