կարևոր
685 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-01-03 10:39

Գորիսում մառախուղ է, Ջերմուկում ձյուն է գալիս

Գորիսում մառախուղ է, Ջերմուկում ձյուն է գալիս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։