Այսօր հունվարի 3-ն է, 2022 թվականի առաջին երկուշաբթին:
Դեպքեր.
1815 - Ավստրիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան գաղտնի դաշինք ստեղծեցին Պրուսիայի և Ռուսաստանի դեմ։
1870 - Սկսվեց Բրուքլինի կամուրջի շինարարությունը։
1932 - Հոնդուրասում ռազմական դրություն հայտարարվեց, որպեսզի դադարեցվի բանան վաճառողների խռովությունը, որ կազմակերպվել էր United Fruit Company-ի կողմից։
1959 - Ալյասկան մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ։
2004 - Flash Airlines Flight 604-ը խորտակվեց Կարմիր ծովում։ Արդյունքում 148 մարդ մահացավ։ Սա ամենաշատ մահ ունեցած ավիավթարներից մեկն է Եգիպտոսի պատմության մեջ։
Ծնունդներ
1803 - Մեսրոպ Թաղիադյան, գրող։
1886 - Հայկ Գյուլիքեվխյան, հայ գրականագետ, փիլիսոփա։
1911 - Գուրգեն Անտոնյան, հայ գրականագետ։
1940 - Յուրի Մանուկյան, հայ քաղաքական գործիչ, Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար։
1956 - Մել Գիբսոն, ամերիկացի դերասան։
1969 - Միխայել Շումախեր, գերմանացի ֆորմուլա մեկ սպորտաձևի վարորդ։
1974 - Հովհաննես Դանիելյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր։
1985 - Մատեուշ Բարտել, լեհ շախմատիստ, գրոսմայստեր։
Մահեր
1322 - Ֆիլիպ V, Ֆրանսիայի Արքա։
1901 - Սրբուհի Տյուսաբ, արևմտահայ կին գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ։
1923 - Յարոսլավ Հաշեկ, չեխ նշանավոր գրող-երգիծաբան։
1973 - Գրիգոր Արեյան, հայ արձակագիր, թարգմանիչ։