կարևոր
4231 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-02 09:05

Այսօր տարվա 2-րդ օրն է, կիրակի

Այսօր տարվա 2-րդ օրն է, կիրակի

Այսօր 2022 թվականի հունվարի 2-ն է, տարվա 2-րդ օրը, կիրակի։ Տարվա ավարտին մնում է 363 օր։

Դեպքեր.

1757 - Միավորված Թագավորությունը գրավում է Հնդկաստանի Կալկաթա քաղաքը։

1777 - Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում։ Ամերիկյան զորքերը Ջորջ Վաշինգտոնի գլխավորությամբ Թրենթոնի մոտ հետ վանեցին բրիտանացիների հարձակումը։

1788 – Ջորջիան դարձավ ԱՄՆ-ի 4-րդ նահանգը։

1843 – առաջին անգամ բեմադրվեց գերմանացի երգահան Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերան։

1942 - Երկրորդ Համաշխարհային պատերազմ։ Ճապոնական զորքերը գրավեցին Մանիլան։

1945 - Հակահիտլերյան խմբավորումը ռմբակոծեց Նյուրնբերգ քաղաքը (Գերմանիա)։

1959 – ԽՍՀՄ-ը տիեզերք ուղարկեց լուսնի հետազոտման առաջին միջտիեզերական ավտոմատ կայանքը՝ «Լունա-1»։

1967 - Նախկին կինոդերասան և ապագա ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգան երդվեց որպես Կալիֆոռնիայի նահանգապետ։

1998 - Նոր Ռուբլի դրամական արժույթն ընդունվեց Ռուսաստանում։

Ծնունդներ.

1920 - Այզեկ Ազիմով, ամերիկացի գրող (վ. 1992):

1952 - Շահեն Մեղրյան, Արցախի ազատամարտի մասնակից-հրամանատար, «Արցախի հերոս»:

Մահեր.

1557 - Պոնտորմո, իտալացի նկարիչ (ծ. 1494):

1826 – Հովակիմ Լազարյան, հայ գրող, հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ (ծ. 1743 թ.)։

1901 - Մատթեոս Մամուրյան, հայ մանկավարժ, գրող և հրապարակախոս (ծ. 1830):

1976 – Վերներ Հայզենբերգ, գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից (ծ. 1901)։

2008 - Սոս Սոսյան, հայ դերասան, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ։