կարևոր
3319 դիտում, 11 ամիս առաջ - 2022-01-01 18:23

Անհապա՛ղ ազատ արձակել Հայրենիքի նվիրյալին. այսօր Աշոտ Երկաթ Մինասյանի ծննդյան օրն է

Անհապա՛ղ ազատ արձակել Հայրենիքի նվիրյալին. այսօր Աշոտ Երկաթ Մինասյանի ծննդյան օրն է

«Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդ»- ը սիրով շնորհավորում է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, ՀՀ և Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Աշոտ Մինասյանի ծնունդը։

«Պատահակա՞ն է արդյոք, որ Գարեգին Նժդեհը և Աշոտ Երկաթը ծնվել են նույն օրը։ Կարծում ենք՝ ո՛չ։ Երկու հերոսներն էլ ազգուրաց ուժերի կողմից ապրել են մերժումի անցողիկ ժամանակաշրջան, բայց ժամանակը ճշմարտության մարտավկան է։ Նժդեհը վերադարձավ իր ժողովրդին, Աշոտ Երկաթը իր ժողովրդի մեջ է։

Առողջություն և երկար կյանք մաղթելով Աշոտ Մինասյանին՝ ՀՀ իշխանություններից մեկ անգամ ևս պահանջում ենք՝ անհապա՛ղ ազատ արձակել Հայրենիքի նվիրյալին և դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը»։

Հավելենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչու՞ պետք է Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը և կայացրել արցախյան երեք պատերազմի մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այն դեպքում, երբ դեռ մեկ տարի առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատական ակտը՝ հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը:

Աշոտ Հրանտի Մինասյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 1-ին, Սիսիանում:

Կոչումները՝

  • ՀՀ ԶՈՒ գնդապետ։
  • Մաքսային ծառայության գնդապետ։
  • «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան (2012։
  • ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ երկրորդ աստիճան» շքանշանով։
  • Արիության մեդալ։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2009)[2]։
  • «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60 տարին» հոբելյանական մեդալ։
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ։
  • ՀՀ ՊՆ «Մարշալ Հ.Ք. Բաղրամյանի» անվան մեդալ։
  • ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։
  • ՀՀ ՊՆ «1992-1994 թթ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան։
  • ՀՀ ՊՆ «50 տարի 1945-1995» հուշամեդալ։
  • ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ։
  • ՀՀ պատվավոր մաքսային ծառայող։
  • ՌԴ սահմանապահ զորքերի «Համագործակցություն» մեդալ։
  • Արցախի մայրության կոմիտեի «Մայրական երախտագիտություն» պարգև։
  • ՀՀ ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյանվ» շքանշան։