17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Ռուսաստանից Վրաստան ճանապարհը բաց է արդեն հինգ օր, բայց «Վերին Լարս» անցակետը հատելու համար դեռ հերթեր կան։ Կուտակվել են բազմաթիվ տրանսպորտային միջոցներ՝ բեռնատարներ և ավտոմեքենաներ։ Իրավիճակը սրում է այն, որ օրական մի քանի հարյուր ավտոմեքենա է ավելանում։ Ավելի քան 1500 մեքենա, այդ թվում՝ հայկական բեռնատարներ, շարունակում է մնալ Ռուսաստանի տարբեր վայրերում՝ սպասելով «Վերին Լարսի» անցակետով անցմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
Թանանյանի խոսքով՝ մաքսավորներն աշխատում են ինտենսիվ ռեժիմով և ամեն ինչ անում են հերթը բեռնաթափելու համար։
Օրական անցակետով կարողանում է անցնել 500-ից 600 ավտոմեքենա։ Նա պարզաբանեց, որ Գուդաուրի-Կոբի հատվածում ցերեկը պահպանվում է ձնահոսքի վտանգը։ Ուստի անխափան երթևեկությունը հիմնականում իրականացվում է երեկոյան և գիշերային ժամերին։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ նշված տարածքում ընթացիկ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 10-ը։ Առաջիկա օրերին կանխատեսվում է քամու ուժգնացում։ Թանանյանը հույս ունի, որ մինչ այդ հնարավոր կլինի բեռնաթափել անցակետը։