կարևոր
784 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-01-01 14:05

Կաթողիկասական աղոթք Եռաբլուրում

Կաթողիկասական աղոթք Եռաբլուրում

Հունվարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Նորին Սրբությունը և եպիսկոպոսներն աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար: