կարևոր
1132 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-01-01 16:57

Երեկոյան սպասվում է թույլ ձյուն

Երեկոյան սպասվում է թույլ ձյուն

Երեւանում hունվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի ցերեկը, 3-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝  +1+3։

Հանրապետության տարածքում` hունվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային եւ նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Քամին՝ արեւմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -15 -20, ցերեկը՝ -2 -7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -10 -15, ցերեկը՝ -1 -3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -7 -9, ցերեկը՝ -1 +2,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ -2 +3,

Լոռիում գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ +3+8,

Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +5 +10,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -14-17, ցերեկը՝  -1 -4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ +1 +3,

Արարատում գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ +2+4,

Արմավիրում գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ 0 -2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -7 -10, ցերեկը՝ +1+3,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +7 +12,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4 +9,

Արցախում  գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +7 +12։