կարևոր
1378 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-31 09:10

«Ազատություն Աշոտ Երկաթին» ակցիա՝ Դատախազության դիմաց, ժամը 12:00-ին

«Ազատություն Աշոտ Երկաթին» ակցիա՝ Դատախազության դիմաց, ժամը 12:00-ին

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը հայտարարում է, որ դեկտեմբերի 31-ին ժամը 12։00-ին ՀՀ Դատախազության դիմաց իրականացվելու է «Ազատություն Աշոտ Երկաթին» ակցիան։

«Մեր համոզմունքն է, որ Դատախազությունն ուղղակի պարտավոր է անհապաղ ազատ արձակել արցախյան 3 պատերազմների մասնակից հրամանատարին, ով արդեն մեկ ամիս է ինչ գտնվում է անօրինական կալանքի տակ։ Ազատությու՜ն Աշոտ Մինասյանին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ դեկտեմբերի 29-ին Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչու՞ պետք է Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը և կայացրել արցախյան երեք պատերազմի մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այն դեպքում, երբ դեռ մեկ տարի առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատական ակտը՝ հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: