կարևոր
2050 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-30 22:13

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի լիազորություններն ավելացել են

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի լիազորություններն ավելացել են

2021թ. դեկտեմբերի 28-ին ուժի մեջ է մտել ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ընդլայնվել է ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և փոփոխվել ներկայացուցչի պաշտոնի անվանումը: Այսուհետ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն օրենքի ուժով ապահովելու է պետության շահերի ներկայացումը՝

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանում,
  • Արդարադատության միջազգային դատարանում,
  • միջազգային արբիտրաժներում,
  • օտարերկրյա դատարաններում,
  • հաշտարարության գործընթացներում: