կարևոր
1849 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-12-30 17:59

Վարդենիսի ընդդիմադիրները արձանագրություն կազմեցին փաստաթղթերը ի պահ առնելու մասին

Վարդենիսի ընդդիմադիրները արձանագրություն կազմեցին փաստաթղթերը ի պահ առնելու մասին

Ընդդիմադիր թեկնածու Ահարոն Խաչատրյանի՝ Վարդենիսի համայնքապետ ընտրվելու մասին փաստաթուղթը քաղաքապետարանի աշխատակազմին հանձնելու անհնարինության պատճառով ընդդիմադիրները արձանագրություն կազմեցին այն ի պահ առնելու մասին։

Արձանագրության մեջ նշվում էր, որ դեկտեմբերի 30-ին կայացած ավագանու նիստի արձանագրությունները, որում հաղթել է Ահարոն խաչատրյանը Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմից որևէ մեկը չի ընդունում, իսկ  առաջատար մասնագետը, որը համապատասխան գրությունը ստանալու լրացումները կատարեց, ստացավ հեռախոսազանգ, որից հետո պատռեց ստանալու մասին գրությունը և հեռացավ։

Այս պատճառով էլ հարկադրված են ավագանու նիստի արձանագրությունը և ընտրած քվեաթերթիկների պատճեներն ուղարկել փոստով, իսկ արձանագրության և քվեաթեթիկների բնօրինակները ի պահ հանձնել Սաթենիկ Մինասյանին, որ հնարավորություն ստեղծվի այն հանձնել աշխատակազմին։

Հիշեցնենք, որ չնայած իշխանության ջանքերի՝ ամեն կերպ խափանել այսօր նշանակված Վարդենիսի նորընտիր ավագանու նիստը, այնուհանդերձ, նիստը կայացել է: 14 կողմ, զրո դեմ, զրո անվավեր ձայներով Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանը: Ընդդիմադիրները համարում են, որ նիստն օրիանական եւ իրավազոր, քանի որ ներկա են 27 հոգուց 14-ը: