կարևոր
1219 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-30 11:09

Վարդենիսի նորընտիր ավագանու նիստն է. վիճաբանություն, բերման ենթարկվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարդենիսի նորընտիր ավագանու նիստն է. վիճաբանություն, բերման ենթարկվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին Վարդենիսի նորընտիր ավագանին իր առաջին նիստն է գումարել: Վարդենիսի ավագանու նիստից առաջ կրքերը թեժացել են։

Ոստիկանները բերման են ենթարկել ՔՊ-ական Արամ Մելքոնյանին, որը, ըստ փաստաբանների, նիստից առաջ տեղի ունեցած միջադեպի հեղինակն է եղել, ապա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Միջադեպը տեղի է ունեցել ՔՊ համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանի և ««Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամ Կարեն Մկրտչյանի միջև։ Գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը հայտարարում էր, թե Մկրտչյանը շենք մտնելու իրավունք չունի։ 

Ոստիկանները ժամանել են նիստին, բերման են ենթարկել ավագանու անդամ Կարեն Մկրտչյանին, առանձին սենյակում մեկուսացրել են ըննդիմադիր դաշինքի առաջին համար Ահարոն Խաչատրյանին: Փաստաբաններին ուժի կիրառմամբ թույլ չի տրվում մտնել սենյակ՝ իբրև միջադեպի մասին բացատրություններ ստանալու:

«Ակնհայտորեն միտում կա նիստը տապալելու, ոստիկանները հերթով բաժին են հրավիրում ավագանու անդամներին: Վերջիններս հակադարձում են, որ կներկայանան բաժին նիստից հետո: Սակայն ոստիկաններն ուժ են կիրառում ընդդիմադիր դաշինքների ավագանու անդամների նկատմամբ: Բերման ենթարկելու կարիք չկա, սա իրավական բեսպրիդել է: Ցանկանում են ՔՊ-ի թեկնածուի օգտին ձայների հարաբերակցությունը փոխել։ Ուժային միջոցով բերման են ենթարկում՝ ապօրինաբար ոստիկանապետը հրաժարվում է իրավական հիմք ու պատճառաբանություն ներկայացնել բերման ենթարկելուց»,- նշում է փաստաբանը:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Սակայն «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, եւ նա կալանավորվել է։

Այնուհետեւ ՔՊ-ն դիմել է դատարան, որի արդյունքում 6 տեղամասում իրականացվում է վերահաշվարկ: Վերահաշվարկի արդյունքում մի մանդատ ավելացնում են ՔՊ-ին եւ նա ստանում է 14 մանդատ, ինչը 50 տոկոսից ավելի է: