կարևոր
781 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-12-30 10:31

Այս օրենքով որևէ պատժամիջոց կամ պատժիչ գործողություն նախատեսված չէ. քաղաքագետ

Այս օրենքով որևէ պատժամիջոց կամ պատժիչ գործողություն նախատեսված չէ. քաղաքագետ

Երեկ մի ամբողջ օր շրջանառվեց թեզ, համաձայն որի Բայդենը օրենք է ստորագրել Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը պարզաբանում է.

«Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Իրականում Բայդենը ստորագրել է Ազգային պաշտպանությանը վերաբերող օրենքը, որի 1302-րդ հոդվածով նախատեսված է, որ գործադիրը պարտավոր է 180 օրվա ընթացքում Կոնգրեսին զեկույց ներկայացնել հայ-ադրբեջանական պատերազմի մասին:

Միաժամանակ, այս օրենքով ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրերի կատարուման անհրաժեշտությունը և կա «ռազմագերիների վերադարձ» ձևակերպումը: Կոնգրեսին պետք է նաև ներկայացվեն տեղեկություններ, արտաքին ուժերի ներգրավվածության մասին:

Այսքան բան: Այս օրենքով որևէ պատժամիջոց կամ պատժիչ գործողություն նախատեսված չէ:

Ցավոք 907-րդ բանաձևին վերաբերող դրույթը այդպես էլ մեր լոբբիստները չկարողացան անցկացնել այս օրենքում, քանի որ միայնակ էին թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարում:

Հ.Գ. Մենք այս օրենքը կարող ենք կիրառել քարոզչական տեսանկյունից, եթե իհարկե ունենք թուրքական և ադրբեջանական քարոզչությանը հակակշռելու ցանկություն»:

Հավելենք, որ երեկ 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը հայտարարել էր նաև, որ ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքը, որը նախագահ Բայդենը ստորագրել է նախօրեին, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Արցախում իրականացրած պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն: