կարևոր
1888 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-30 10:08

էլեկտրաէներգիայի սակագինն ավելացավ

էլեկտրաէներգիայի սակագինն ավելացավ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկվա նիստում քննարկեց և սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2022 թվականի փետրվարի 1-ից:  Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն:

Այսպիսով՝

  • սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ,
  • ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն),
  • ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն),
  • մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Սակագներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի փետրվարի 1-ից:

Բոլոր հաշվարկներին և նյութերին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում: