կարևոր
1789 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-30 09:52

Դավիթ Տոնոյանի խոսելու պահը կգա. «Հրապարակ»

Դավիթ Տոնոյանի խոսելու պահը կգա. «Հրապարակ»

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հունվարից գործը կմտնի դատարան։ Օրերս նրա պաշտպանները միջնորդել են քննիչին, որ քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն միջնորդությունը մերժվել է: Նրանք պատրաստվում են այդ մերժումը բողոքարկել դատախազություն։

«Հրապարակ» թերթը գրում է. Տոնոյանը փաստաբաններին ասել է, որ եթե բողոքը մերժվի, այդ ժամանակ կգա խոսելու պահը, եւ ինքն այլեւս չի լռելու՝ հանդես է գալու սենսացիոն բացահայտումներով։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում՝ նախկին Պնախարար Դավիթ Տոնոյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավո»-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։ Տոնոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խոշոր չափերով յուրացում կատարելու հատկանիշներով։ Խոսքը մոտ 2 մլրդ 277 մլն 323 հազար ՀՀ դրամի մասին է»: