կարևոր
1063 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-29 20:14

«Հաջորդ Ամանորը Շուշիում». ՀՅԴ Ֆրանսիայի Երիտասարդականի անդամները Կապանում և Սյունիքում նշել են Ամանորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում դեկտեմբերի 26-ին անցկացվեց «Հաջորդ Ամանորը Շուշիում» խորագրով տոնական միջոցառում։ ՀՅԴ Ֆրանսիայի Նոր սերունդ երիտասարդական միության նախաձեռնությամբ կյանքի կոչվեց հայրենասիրական այս ծրագիրը, որի շրջանակում նաև սյունեցի 200 պատանի ստացավ նվերներ։

«Սփյուռքը ձեր կողքին է: Նոր տարին Ֆրանսայի Էյֆելի աշտարակին տակ անցնելու փոխարեն, մենք նախընտրում ենք լինել Կապանում եւ Արցախում: Դիմադրությունը սկսվում է Սյունիքից եւ Արցախից: Եւ մեր նպատակն է նվազագույն բարեկեցիկ մթնոլորտ ստեղծել այստեղի երեխաներիհամար»,- իր խոսքում նշել է ՀՅԴ Նոր Սերունդի ատենապետ Նժդեհ Գարագաւորեանը:

«Շուշին մեր ոտնահարված արժանապատուությունն է: Մեր արժանապատվությունը պետք է վերականգնենք՝ դաստիարակելով սերունդներ եռագույնի, Արցախի եւ մեր ազգային արժեքների գիտակցումով»,- հավելել է ՀՅԴ ՀԵՄ Սյունիքի գործիչ Գոռ Մաթևոսյանը: