կարևոր
3340 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-29 19:57

Բրյուսելից Երևան թռչող ինքնաթիռը կայծակնահարվել է

Բրյուսելից Երևան թռչող ինքնաթիռը կայծակնահարվել է

Երեկ Բրյուսելից դեպի Երևան թռչող A320 օդանավը վերադարձել է Բրյուսելի օդանավակայան կայծակի պատճառով։

Այս մասին հաղորդում է  Aviation24.be կայքը։ Հաղորդվում է, որ ամբողջովին ամրագրված չվերթը` 180 ուղևորwv Բրյուսելի օդանավակայանից թռիչք է կատարել ժամը 13:55-ին՝ երեք քառորդ ժամ ուշացումով։

Հասնելով Լյուքսեմբուրգ՝ այն ենթարկվել է կայծակնային հարվածի։ Օդաչուներն անմիջապես որոշել են վերադառնալ Բրյուսելի օդանավակայան՝ անվտանգ վայրէջքի համար։

Անձնակազմի աշխատանքային սահմանափակման պատճառով թռիչքը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղևորները տեղավորվել են մոտակա հյուրանոցներ։

Թռիչքն այսուհետ նույն ինքնաթիռով (A320 OO-SNN) կգործի հետևյալ չվացուցակով.

SN1839/29DEC: BRU STD 13h10 – 20h30 STA EVN
SN1840/29DEC: EVN STD 21h30 – 23h25 STA BRU