կարևոր
1435 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-29 18:03

Արցախցին շուտով կվերադարձվի հայկական կողմին. Գեղամ Ստեփանյան

Արցախցին շուտով կվերադարձվի հայկական կողմին. Գեղամ Ստեփանյան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»:

Ինչպես հայտնել էր Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն՝ այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։