կարևոր
580 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-29 11:15

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք

Դեկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 737 դեպք, որոնցից 331 152-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4123 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:

Այսպիսով` երեկ կատարվել է 6788 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ունենք 125 առողջացած, 5 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7970 մահվան դեպք է արձանագրվել:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1501 է:

Ընդհանուր կատարվել է 2 553 654 թեստավորում: