կարևոր
2230 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-29 11:21

Հետևողական կլինեմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած պատերազմական հանցագործությունները ճշգրիտ փաստագրվեն. կոնգրեսական

Հետևողական կլինեմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած պատերազմական հանցագործությունները ճշգրիտ փաստագրվեն. կոնգրեսական

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային պաշտպանության մասին օրենքը կարևոր դրույթներ է պարունակում: 

«Ազգային պաշտպանության մասին օրենքը, որը նախագահ Բայդենը ստորագրել է նախօրեին, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Արցախում իրականացրած պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն: Ես հետևողական կլինեմ, որ ապահովեն պահանջվող ճշգրիտ հաշվետվությունները այս հանցագործությունների փաստագրման ժամանակ»,- իր թվիթերյան էջում գրել է կոնգրեսականը:

Նախագահ Բայդենը վերոնշյալ օրենքը ստորագրել է երկուշաբթի: