կարևոր
2311 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-28 19:25

«Հայաստան» խմբակցությունն ամփոփիչ նիստ է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ

«Հայաստան» խմբակցությունն ամփոփիչ նիստ է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

Նիստում ամփոփվել են 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքները, քննարկվել 2-րդ նստաշրջանի անելիքները, ինչպես նաեւ խմբակցության գործունեության ծրագրի ընթացքը։