կարևոր
775 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-28 19:08

Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը՝ Թել Ավիվ։ 

Հիշեցնենք, որ օգոստոսին Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ էր կանչվել Արմեն Սմբատյանը։ 

Արման Հակոբյանը ծնվել է 1965թ.-ի սեպտեմբերի 30-ին: 1988 թ. ա­վար­տել է Ե­ՊՀ ար­ևե­լա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի ա­րա­բա­գի­տու­թյան բա­ժի­նը, զուգահեռ՝ 1986-1987 թթ. ու­սա­նե­լ Ամ­մա­նի հա­մալ­սա­րանում (Հոր­դա­նան): 1991-ին ա­վար­տել է ԳԱԱ Ար­ևե­լա­գի­տու­թյան ի­նս­տի­տու­տի աս­պի­րան­տու­րան: ­Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու է: 2007 թվականից ստացել է Ար­տա­կարգ դես­պա­նորդ և լի­ա­զոր նա­խա­րարի դիվանագիտական աստիճան:

1991 թվա­կա­նից առ այ­սօր դա­սա­վան­դում է Ե­ՊՀ ար­ևե­լա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տում (ա­րա­բե­րեն, եբ­րայե­րեն, դա­սա­կան ա­սո­րե­րեն, եբ­րա­յա­գի­տու­թյուն, ա­րա­մե­ա­գի­տու­թյուն, ա­սո­րա­գի­տու­թյուն):

1991-1992թթ․ ՀՀ Ա­ԳՆ Մեր­ձա­վոր ար­ևել­քի բաժ­նի եր­րորդ քար­տու­ղար

1992-1995թթ․­ Ե­գիպ­տո­սում ՀՀ դես­պա­նու­թյան ե­րկ­րորդ քար­տու­ղար

1995-1997թթ․ ՀՀ Ա­ԳՆ Մեր­ձա­վոր Ար­ևել­քի վար­չու­թյան ա­րա­բա­կան ե­րկր­նե­րի և Իս­րայե­լի բաժ­նի ա­ռա­ջին քար­տու­ղար, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ծրագ­րա­վոր­ման խմ­բի ան­դամ

1997-1999թթ․ ՀՀ Ա­ԳՆ Մեր­ձա­վոր Ար­ևել­քի վար­չու­թյան պետ, Ա­ԳՆ ա­տես­տա­ցի­ոն հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ

1999-2002թթ․ ՄԱԿ-ո­ւմ (Նյու Յորք) ՀՀ մշ­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյան խորհր­դա­կան

2002թ. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ՀՀ ԱԳՆ լիազոր ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների վարչության պետ

2002-2006թթ․ ՀՀ Ա­ԳՆ սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի վե­րահսկ­ման և մի­ջազ­գային ան­վտան­գու­թյան վար­չու­թյան պետ

2006-2011թթ․ Կա­նա­դա­յում ՀՀ դես­պա­նու­թյան ար­տա­կարգ դես­պա­նորդ և լի­ա­զոր նա­խա­րար, Կա­նա­դա­յում ՀՀ գոր­ծե­րի հա­վա­տար­մա­տար, Քաղաքական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (Մոնրեալ)

2011-2020թթ. ՀՀ Ա­ԳՆ ամերիկյան երկրների վար­չու­թյան պե­տ

2020-2021թթ. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)

07-11.2021թ. Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):