ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տևեց 50 վայրկյան: Նիստին մասնակցում էր իշխանական 3 պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը, Գուրգեն Մելքոնյանն ու Արմեն Խաչատրյանը: Օրակարգում մեկ հարց էր՝ Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:
«Բացակայում է հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջարկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, նիստը համարում ենք ավարտված», - հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14 անգամ է ՝ չի հաջողվում ընտրել. «Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները դեմ են: