Այսօր հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
Ավագանին քվեարկեց, 37 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ:
Լևոն Հովհաննիսյանը 2018թ.-ից մինչ օրս աշխատում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես բանկի իրացվելիության և արժութայինդիրքերի կառավարման բաժնի, Գանձապետարանի վերլուծաբան:
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը»կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2019թ. մարտից Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր: