Այսօր Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընգրկված է 22 հարց:
Սա Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո ավագանու առաջին նիստն է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին նախատեսված Երեւանի ավագանու հերթական նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց այն, իսկ դրա հաջորդ օրը արտահերթ նիստում անվստահություն հայտնեցին քաղաքապետ Հայկ Մարությանին: Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած նիստում Երևանի ավագանին փակ-գաղտնի քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնից հեռացնելուն։ Քվերակության արդյունքներով՝ 44 կողմ, դեմ 10 ձայների հարաբերակցությամբ Հրաչյա Սարգսյանը դարձավ Երևանի քաղաքապետ:
Այսօրվա նիստի օրակարգում է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի նշանակման հարցը։ Այս պաշտոնում առաջարկվելու է Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի թեկնածությունը։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։