կարևոր
1246 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-28 11:21

Դատարանը մերժեց Առուշ Առուշանյանին ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Առուշ Առուշանյանին ազատ արձակելու միջնորդությունը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր երեկ քննում էր Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու մասին միջնորդությունը։ Նիստն անցել է դռնփակ: Պաշպանական կողմը միջնորդել էր 30 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատել Գորիսի համյանքապետին։

Պաշտպանական կողմը դատական նիստի ընթացքում նաև հիշեցրել է, որ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը հրաժարվել է իր ցուցմունքից։ Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպաններն էլ այդ քրեական գործերը որակում են որպես քաղաքական հետապնդում Առուշանյանի նկատմամբ։

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվեց։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Իսկ Հոկտեմբերի 17-ին Գորիսում կայացած ավագանու ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթեց կալանավորված, գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։ Իսկ նոյեմբերին կայացած նորընտիր ավագանու նիստում Առուշ Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար: