կարևոր
1762 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-28 10:36

Այսօր դեկտեմբերի 28-ն է. այսօր նշվում է Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմավորման 30-ամյակը

Այսօր դեկտեմբերի 28-ն է.  այսօր նշվում է Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմավորման 30-ամյակը

Այսօր դեկտեմբերի 28-ն է, տարվա 362-րդ օրը։ Տարվա ավարտին մնում է 3 օր։

1991թ. դեկտեմբերի 28-ին անց են կացվել Արցախի Հանրապետության  պետական իշխանության բարձրագույն մարմնի՝ ԱՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների ընտրություններ։

Հիմնականից բացի՝ 1992թ. հունվարի 11-ին  անց են կացվել  լրացուցիչ ընտրություններ։ Հաշվի առնելով, որ  ոչ բոլոր ընտրատարածքներում են ընտրվել պատգամավորներ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարբեր ժամկետներում՝ ընդհուպ մինչեւ 1994 թվականի հուլիսի 3-ը, անց է կացրել նոր ընտրություններ։ Վերջնական արդյունքում կազմավորվել է 75 պատգամավորից բաղկացած  խորհրդարան։

Այս օրը ծնվել են.

1908 - Արսեն Հովհաննիսյան, հայ բանաստեղծ (վ. 1945)։

1915 - Սարգիս Աբրահամյան, հայ արձակագիր, մանկավարժ, մշակութային գործիչ (վ. 1969)։

1958 - Արտակ Ղուլյան, հայ ճարտարապետ։

Այս օրը մահացել են.

1948 - Հակոբ Գյուրջյան, հայ նշանավոր քանդակագործ (ծ. 1881):

2002 - Տիգրան Նաղդալյան, հայ լրագրող (ծ. 1966):

2014 - Վահան Հովհաննեսյան, հայ քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ (ծ. 1956)։