կարևոր
1432 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-27 19:08

Առուշ Առուշանյանի գործով որոշումը կհրապարակվի վաղը

Առուշ Առուշանյանի գործով որոշումը կհրապարակվի վաղը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու մասին միջնորդությունը։ Նիստն անցել է դռնփակ: Պաշպանական կողմը միջնորդել էր 30 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատել Գորիսի համյանքապետին։

Պաշտպանական կողմը դատական նիստի ընթացքում նաև հիշեցրել է, որ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը հրաժարվել է իր ցուցմունքից։

Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Իսկ Հոկտեմբերի 17-ին Գորիսում կայացած ավագանու ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթեց կալանավորված, գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։ Իսկ նոյեմբերին կայացած նորընտիր ավագանու նիստում Առուշ Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար: