կարևոր
2395 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-27 17:35

Պետությունը ՊՇՌ թեստերի ծախսերը կարող է վերցնել իր վրա. հրապարակվել է Սահմնանադրական դատարանի որոշումը

Պետությունը ՊՇՌ թեստերի ծախսերը կարող է վերցնել իր վրա. հրապարակվել է Սահմնանադրական դատարանի որոշումը

Սահմանադրական դատարանում դեկտեմբերի 16-ին ավարտվել էր փաստացի հարկադիր պատվաստման և ՊՇՌ հետազոտումների ծախսերը մարդկանց վրա թողնելու մասին ՀՀ առողջապահության նախարար հրամանի վերաբերյալ դիմումի քննությունը: «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությամբ Սահմանադրական դատարան դիմում էր ներկայացվել՝ անուղղակի պարտադիր պատվաստումների և ՊՇՌ թեստ հանձնելու անօրինական պահանջի հակասահմանադրականության հաստատման վերաբերյալ:

Այսօր Սահմանադրական դատարնը հրապարակել է որոշումը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը պարզաբանում է.

«Առողջապահության նախարարը կամ կառավարության ցանկացած պաշտոնյա պարտավոր է ընկալել Հայ մարդու նկատմամբ, ԻՐԱՎԱԽԱԽՏ ու ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ վարքագիծը ու անխուսափելի պետք է լինեն հետևանքները.

1) ՍԴ-ն հստակ է ասում, որ ծախսերի բեռը հրամանով աշխատողների վրա չէր կարող դրվել, բայց թե ում վրա պետք է լինի ՍԴ գործառույթը չէ, ինչը բնական է:

2) Հրամանը այլ խնդրահարույց դրույթներ ունի, որոնց մանրամասն անդրադարձ է կատարվել:

3) ՍԴ-ն արձանագրել է, որ Պետությունը կարող է ծախսերը ՊՇՌ թեստերի` վերցնել իր վրա, կարող է և չվերցնել, բայց իրավիճակը ԵՆԹԱԴՐՈւՄ Է «հանրային աջակցություն՝ սոցիալական համերաշխության օրակարգով»..:

4) ՍԴ-ն իրավացիորեն կարևորել է նաև պատվաստումային քաղաքականությունը և որոշակիորեն նշել դրա առկա թերությունները Հայաստանում»,- ամփոփում է պատգամավորը: