20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Այսօր՝ դեկտմեբերի 27-ին Ազգային ժողովի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ է գումարել: Օրակարգում են հետևյալ հարցերը.
1. Կառավարությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղարկված հարցումների պատասխանների, ինչպես նաև քննիչ հանձնաժողովի անունից ձեռնարկված այլ գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում, ընթացիկ եզրակացություններ:
Հիմնական զեկուցող՝ Արծվիկ Մինասյան
2. Հանձնաժողով (այս փուլում) հրավիրվող անձանց կազմի որոշում:
Հիմնական զեկուցող՝ Արծվիկ Մինասյան
3. Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկում:
Հանձնաժողովը ստեղծվել է 22.10.2021 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:
Հավելենք, որ այս փուլում Հանձնաժողովը տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկել Կառավարությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին: