կարևոր
2206 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-27 13:14

Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը. ԱԳՆ

Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնում է, որ այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

«Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»,- նշված է հայտարարության մեջ: 

Նշենք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որը չունի որևէ դիվանագիտական ու բանակցային փորձ, ինչպես նաև՝ համապատասխան կրթություն։  Իսկ Թուրքիայի կողմից բանակգնաց է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որը հայտնի է Ցեղասպանության ժխտման իր հետևողական գործունեությամբ: Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և հավելել, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։