Թուրքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Վարուժան Գեղամյանը գրում է.
«2016թ., սեպտեմբեր: Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, որ փակ դռների ետևում իրեն համանախագահները և ըստ էության՝ «միջազգային հանրության» մեծ մասը ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը (փաստացի Արցախի՝ Հայաստանի մաս լինելը):
2020թ., նոյեմբեր: 2018-ին իշխանությունը զավթած խմբավորումը կապիտուլյանտի գլխավորությամբ պետությունը այնպես է կազմաքանդում, որ 2 տարի անց Ալիևը թղթով նվեր է ստանում Արցախի 75%-ը և առաջին անգամ զորքով մտնում նաև ՀՀ սուվերեն տարածք:
2021թ., դեկտեմբեր: Կապիտուլիանտ փաշինյանը ստում է ողջ բանակցային իրողության ու 2016 թվականի մասին` փորձելով ինքն իրեն արդարացնել:
Ընդհանրապես, Շուշին ադրբեջանական համարող և «Շուշիի համար մարտերը շարունակվում են» տխրահռչակ տողերով հայտնի մարդը չի կարող ճշմարտություն ասել: Եթե հավատում եք իրեն, ուրեմն պարզապես հիմար եք:
Այս թեմայով կետառկետ գրել եմ ամիսներ...»