Սուրբ Ծննդյան տոնի առթիվ դեկտեմբերի 25-ին Հռոմի Պապն իր ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձն է հղել Վատիկանից:
«Սիրելի եղբայրներ և քույրեր, շնորհավոր Սուրբ Ծնունդ:
Աստծո Խոսքը, ով ստեղծել է աշխարհը և ով իմաստ է տալիս պատմությանն ու մարդկության ճամփորդությանը, մարմին դարձավ և բնակվեց մեր մեջ։ Նա եկավ շշուկի պես, մեղմ զեփյուռի խշշոցի պես՝ զարմանքով լցնելու յուրաքանչյուր տղամարդու և կնոջ սիրտը, ով բաց է այս առեղծվածի համար:
Խոսքը մարմին դարձավ մեզ հետ երկխոսելու համար: Աստված ոչ թե ցանկանում է մենախոսություն վարել, այլ երկխոսություն: Որովհետև Աստված ինքը՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, երկխոսություն է, սիրո և կյանքի հավերժական և անսահման հաղորդություն:
Իր ուղերձում Պապը խոսել է նաև աշխարհում գործող հակամարտությունների, երկխոսությունից հրաժարվելու վտանգների, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մասնավորապես նշել է.
«Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները շուտով տուն վերադառնան:
Ով Քրիստոս, մեզ համար ծնված, սովորեցրու մեզ քայլել քո կողքին խաղաղության ճանապարհներով:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին»,- իր ուղերձն ամփոփել է Պապը: