կարևոր
1096 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-25 18:40

Արցախի վերաբերյալ այս իշխանության հնչեցվածը միջազգային իրավական աղետ է. Արամ Վարդևանյան

Արցախի վերաբերյալ այս իշխանության հնչեցվածը միջազգային իրավական աղետ է.  Արամ Վարդևանյան

Արցախի վերաբերյալ հնչեցված թեզերը, բանակցային գործընթացի վերաբերյալ պնդումները, որ կատարվում է այս իշխանությունների կողմից` միջազգային իրավական աղետ է: Գրում է Հայաստան խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կարգավիճակի ընկալման բացակայություն, ընդունված բանաձևերի աբսուրդային, թշնամական ազդեցությանը բնորոշ պնդումներ ու մեկնաբանություններ:

Այս մարդիկ չեն ընկալում, որ Հայաստանին ու Արցախին նման հայտարարություններով վնասում են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատի պրոցեսին»: