կարևոր
1375 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-25 15:36

30 տարի առաջ՝ հենց այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը

30 տարի առաջ՝ հենց այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը

1991թ․ դեկտեմբերի 25-ին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։ 

Հայտնում է ՀՀ-ում Ամերիկայի դեսպանությունը՝ հավելելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը սակայն շատ ավելի վաղ է սկիզբ առել: 1918-20թթ․ կարճ ժամանակով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն և Միացյալ Նահանգները 1920թ․ ապրիլի 23-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: