կարևոր
2155 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-25 14:38

Արցախում Ամանորի միջոցառումներ չեն իրականացվելու

Արցախում Ամանորի միջոցառումներ չեն իրականացվելու

Ստեփանակերտի Շահումյանի անվան օղակաձև պուրակում նախօրեին վառվեցին տոնածառի լույսերը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ամանորյա միջոցառումներ չեն իրականացվելու:

«Ամանորյա ավանդական տոնածառի զարդարումն ու բացումը շատ համեստ ենք կատարել, առանց երաժշտության, առանց Ձմեռ պապի և ձյունանուշի, մուլտհերոսների:

Բայց քանի որ Ստեփանակերտում գիշերային լուսավորության խնդիրն արդիական է, ինչպես նաև մեր փոքրիկներին ուրախացնելու համար, որոշել ենք մայրաքաղաքը համալրել լուսային էֆֆեկտներով՝ նրան մի փոքր ամանորյա տեսք հաղորդելով:

Ինչպես նաև, ըստ ավանդույթի, դեկտեմբերի 28-ին և 31-ին մայրաքաղաքում ապրող երեխաներին տրամադրելու ենք ամանորյա նվերներ», - հայտնել է Թամրազյանը: