կարևոր
1048 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-25 14:17

Ստեփանակերտի քաղաքապետը հանդիպել է Երևանի նորանշանակ քաղաքապետին

Ստեփանակերտի քաղաքապետը հանդիպել է Երևանի նորանշանակ քաղաքապետին

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երդմնակալության արարողությունից հետո հանդիպել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Կարևորելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները՝ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ կապերը կամրապնդվեն նոր ծրագրերով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Շնորհավորելով Երևանի գործընկերոջը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Երևանի քաղաքապետի պատասխանատու աշխատանքում: