կարևոր
2554 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-25 14:10

Սովետ էր դեռ, բայց հայ մտավորականները բոյկոտեցին Բաքվի կինոփառատոնը. Մհեր Մկրտչյան

Սովետ էր դեռ, բայց հայ մտավորականները բոյկոտեցին Բաքվի կինոփառատոնը. Մհեր Մկրտչյան

Սովետ էր դեռ: Սովետ! Բայց հայ մտավորականները բոյկոտեցին Բաքվի կինոփառատոնը: Հորս, Հենրիկ Մալյանին, ուրիշներին կանչեցին Կարեն Դեմիրճյանի մոտ` բան չփոխվեց, չգնացին: Գրում է կինոռեժիսոր, Ալբերտ Մկրտչյանի որդին՝ Մհեր Մկրտչյանը.

«Մեծերի սերունդը գնաց: Մալյան-Մկրտչյանի ժամանակաշրջանի «լածիրակները» Երկրորդի և Երրորդի «շեստյորկեքին» քծնելով ստացան գործ ու կոչում` հետագայում դառնալով նաև նիկոլի «մշակութային էլիտա»:

Ադրբեջանցիների հետ հանդիպումը չզարմացրեց: Չի զարմացնի նաև երբ նույն մարդիկ փորձեն դառնալ հաջորդ իշխանության հավատարիմ մշակութային մասը: Բայց չի ստացվի: նիկոլի «հետևում» գտնվելը չի մարսվի` Եռաբլուրը վկա»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ երեկ Հայաստանից պատվիրակություն է մեկնել ՌԴ՝ մարդասիրական, մշակութային, կրոնական խնդիրների բարձրաձայնման հետ կապված: Հայաստանի պատվիրակության մեջ ընդգրկված են հիմնականում ռուսական հանրության կողմից ընկալված մարդիկ: Պատվիրակության կազմում են՝ Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարինա Մխիթարյանը և կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: