«Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա կարապետյանն անդրադարձել է Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչեցրած հայտարարություններին.
«Նիկոլ Փաշինյանի ասուլիսը մի քանի նպատակ էր հետապնդում`
Բայց ամենացավալին բառակազմն ու կոնցեպտն էր` վերաբերող Արցախյան հակամարտությանը: Վերջին ամսում արդեն երկրորդ անգամ Փաշինյանը կարևորագույն հարցերի վերաբերյալ անում է հայտարարություններ, որոնք ոչ միայն հիմքում մանիպուլատիվ են, այլև՝ աղետալի ապագա հեռանկարի համար:
Նախ Փաշինյանը հայտարարեց, որ 2016-ին զրոյացվել է Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի հեռանկարը, իսկ երեկ կասկածի տակ դրեց արդեն նաև նախկին առնվազն ԼՂԻՄ տարածքի վերականգնման պահանջի լեգիտիմությունը:
Այս հայտարարությունները ոչ միայն գերազանցում են Ադրբեջանի նույնիսկ առավելապաշտական ակնկալիքները, այլև «դանդաղ գործունեության ռումբեր» են, որոնք պայթեցնելու են Արցախի ապագան: Եվ որ ամենազավեշտալին է, այս հայտարարություններն անում է նույն մարդը, ով 2019-ին բղավում էր «Արցախը Հայաստան է և վերջ»... ինչի հետևանքները տեսանք բոլորս»: