կարևոր
2356 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-25 13:27

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը տարածքի նկատմամբ տիտղոս որոշող կառույց չէ. Փաշինյանի ասուլիսի արձագանքները

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը տարածքի նկատմամբ տիտղոս որոշող կառույց չէ. Փաշինյանի ասուլիսի արձագանքները

Մի քանի անգամ գրել եմ և մեկ հարցազրույցի հետքերով ստիպված եմ ևս մեկ անգամ գրել. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը տարածքի նկատմամբ տիտղոս որոշող կառույց չէ և չունի նման մանդատ: Գրում է «Դիջիթեյն Արմենիա» ընկերության գլխավոր իրավաբան Լևոն Գևորգյանը. 

«ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա. վերջինիս մանդատը վերաբերվում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանությանը (հոդ. 24(1))... Արցախի առնչությամբ ընդունված չորս բանաձևերն իրականում արժեքավոր գործիք են եղել և շարունակում մնալ այդպիսին հայկական շահի ձեռքերում, քանի որ դրանցում չկա ո՛չ Արցախի «կոլեկտիվ չճանաչման» (collective non-recognition) կոչ միջազգային հանրությանը, ո՛չ այն անօրինական ռեժիմ որակելու վերաբերյալ որևէ բառ և ո՛չ էլ Արցախի անկախության հռչակագրի անվավերության վերաբերյալ որևէ խոսք, ինչպես դա կար, օրինակ ԱԽ բանաձևեր 216–ում (1965) և 217–ում (1965), 541–ում (1983) կամ 787-ում (1992), որոնք վերաբերվում էին Հարավային Ռոդեզիային, Հյուսիսային Կիպրոսին և Ռեպուբլիկա Սրպսկային...

Հաշվի առնելով ԱԽ մանդատը՝ բանաձևեր 874-ում և 884-ում «Nagorny Karabakh region of the Azerbaijani Republic» ձևակերպման օգտագործումը ոչ այլ ինչ է, քան այդ բանաձևի օգտին քվեարկած պետությունների դիրքորոշում, որը որևէ կերպ չի կանխորոշում ոչ խնդրո առարկա տարածքի նկատմամբ տիտղոսի հարցը, և ոչ էլ ադրբեջանական տիտղոսի պարագայում անջատման հարցը (տես` Կոսովոյի անկախության հռչակագրի իրավաչափության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը)»: