կարևոր
766 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-25 11:15

Մեկ օրում 328 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 3 դեպք

Մեկ օրում 328 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 3 դեպք

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր՝ 344379 դեպք:

Մեկ օրում կատարվել է 7084 թեստավորում (ընդհանուր 2530000 թեստավորում), 328 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 3 դեպք:

Փաստացի բուժում է ստանում 4628 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7942 մահվան դեպք է արձանագրվել:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1496 է: