կարևոր
2122 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-25 10:25

Կրեմլի նախաձեռնությամբ հայ և ադրբեջանցի գործիչները հանդիպել են

Կրեմլի նախաձեռնությամբ հայ և ադրբեջանցի գործիչները հանդիպել են

Ռուսաստանի նախաձեռնությամբ, երեկ Հայաստանից պատվիրակություն է մեկնել ՌԴ՝ մարդասիրական, մշակութային, կրոնական խնդիրների բարձրաձայնման հետ կապված: 

Հայաստանի պատվիրակության մեջ ընդգրկված են հիմնականում ռուսական հանրության կողմից ընկալված մարդիկ: Պատվիրակության կազմում են՝ Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարինա Մխիթարյանը և կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:  Պատվիրակությունների նախաձեռնությունը եւ կազմն առաջարկել է ռուսական կողմը, գործընթացը կառավարում է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

«Մոսկվայում դեկտեմբերի 23-ին և 24-ին տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության ավարտից հետո առաջին հանդիպումը հայ և ադրբեջանցի հանրությունների ներկայացուցիչների միջև՝ ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային գործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի  մասնակցությամբ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու ժողովուրդների միջև հարաբերություններում լարվածության մեղմացմանն ուղղված հարցեր, պայմանավորվել են շարունակել այդպիսի շփումները 2022թ. սկզբին»,- նշում են ռուսական ԶԼՄ-երը: Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: