կարևոր
565 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-25 09:15

Այսօր դեկտեմբերի 25-ն է. աշխարհում տոնում են Սուրբ ծնունդը

Այսօր դեկտեմբերի 25-ն է. աշխարհում տոնում են Սուրբ ծնունդը

Այսօր դեկտեմբերի 25-ն է, տարվա 359-րդ օրն է։ Տարվա ավարտին մնում է 6 օր։

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Արևմուտքը տոնում է Սուրբ ծնունդը: Մ.թ.ա 2-րդ դարում է եկեղեցին հարց բարձրացրել Քրիստոսի ծննդյան ամսաթվի վերաբերյալ, որը Ավետարաններից ոչ մեկում չի հիշատակվում։ Միայն 4-րդ դարում՝ 330-354 թվականների միջակայքում, Կոստանդիանոս կայսրը որոշում է ընդունել Սուրբ ծնունդը տոնել դեկտեմբերի 25-ին, իսկ 354 թվականին դա վերջնականապես ամրապնդել է Հռոմի պապ Լիբերիոսը։ Արդեն 354 թվականի ժամանակագրության մեջ դեկտեմբերի 25-ը հիշատակվում է որպես Հիսուսի ծննդյան ամսաթիվ: Հայ առաքելական եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է հունվարի 6-ին: 

1990` համացանցի ծննդյան օրն է։ Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին նրան հաջողվեց կառուցեց վեբի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր գործիքները՝ հիպերտեքստային փոխանցման արձանագրությունը (HTTP) , հիպերտեքստային նշումների լեզուն (HTML), առաջին վեբ դիտարկիչը, առաջին HTTP սերվերային ծրագրակազմը, առաջին վեբ սերվերը և առաջին վեբ էջերը, որոնք նկարագրում էին նախագիծը։

Այս օրը ծնվել են.

1642 - Իսահակ Նյուտոն, անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփաև աստվածաբան (մ. 1727)

1890 - Ալեքսանդր Հակոբյան, մեխանիկ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիայի (1943), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940)

1903 - Արաքս (Արաքս Մուրադի Ավետիսյան), հայ արձակագիր, մանկագիր (վ. 1978)։

1908 - Էդուարդ Սարգսյան, հայ նկարիչ

1930 - Արմենակ Ալաջաջյան, հայ նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ

1989 - Ադրիան ֆոն Ցիգլեր, շվեյցարացի երգահան է Մահեր

Այս օրը մահացել են՝

1977 - Չարլի Չապլին, անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը 

1997 - Անիտա Կոնտի, ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ