կարևոր
817 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-24 18:25

Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել

Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:  Քննարկման թեմաների մասին, սակայն, տեղեկություն չեն հայտնում:

Նշենք, որ դեկտեմբերի 6-ին կայացած նախորդ նիստին, բացի Անվտանգության խորհրդի անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հատկանշական է, որ նիստին ներկա են ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչները, իսկ ընդդիմադիր խմբակցությունների որևէ ներկայացուցիչ՝ այդ թվում փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, «Հայաստան» և «Պատիվ» ունեմ խմբակցությունների ղեկավարները, մշտական հանձնաժողովների նախագահները չեն հրավիրվել: