Թալինում «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնք» խմբակցությունների 10 անդամ դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ ՔՊ-ական թեկնածու Տավրոս Սափեյանին ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Հիմնավորումն այն է, որ Տավրոս Սափեյանը չի առաջադրվել խմբակցության կողմից, մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի թեկնածուն կարող էր առաջադրվել միայն ՏԻՄ ընտրությանը մասնակից խմբակցության կողմից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Թալինում կայացած ՏԻմ ընտրությունների արդյունքում ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք», «Մեր համայնք» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ որպես համայնքապետի թեկնածու առաջադրելով Կարեն Գրիգորյանին՝ «Հայք» կուսակցությունից։ Սակայն նարընտիր ավագանու առաջին նիստին Կարեն Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել և իր ձայնը տվել էր ՔՊ-ական Տավրոս Սափեյանին: Քվեարկության արդյունքում, Տավրոս Սափեյանն ստացել էր 11 կողմ ձայն, իսկ ընդդիմադիրների մյուս թեկնածուն՝ Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:
Ընդդիմադիրներ խմբակցությունները, սակայն դատարան են դիմել՝ անվավեր ճանաչելու Տավրոս Սափեյանի ընտրությունը: