09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Արարատում բոտուլիզմի դեպք է գրանցվել. 4 մարդ թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց: Թունավորվածների վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նրանց մեջ նաև անչափահաս` 12–ամյա երեխա կա։
Ինչպես հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, դեպքը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 23–ին։ «Թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված վարունգի մարինադն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ»,–տեղեկացնում են կենտրոնից։
Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և Մուրացանի ԲԿ, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ:
Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Նոր Խարբերդի բնակիչներ`32-ամյա Անահիտ Հ.-ն, 12-ամյա Հասմիկ Ն.-ն, 27-ամյա Մամիկոն Հ.-ն, ովքեր հայտնել են, որ երեկ տանը կերել են մարինացված վարունգ:
Նույն օրը նույն գյուղի բնակիչ, 71-ամյա Յուրիկ Ն.-ն է նույնպես թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց, նա նույնպես մարինացված վարունգ է կերել: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում: