կարևոր
799 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-24 11:13

Կորոնավիրուսով վարակվելու 135 նոր դեպք է գրանցվել

Կորոնավիրուսով վարակվելու 135 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 135 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344261 դեպքի: 

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2522916 վերջին մեկ օրում` 6236 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4843 պացիենտ: Մեկ օրում նվազել է 276-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 329983 անձ` վերջին մեկ օրում 407 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3  քաղաքացի, մահացածների թիվը 7939 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1496 է: