կարևոր
2137 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-24 00:01

Մարզերում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը գիշերը մինչև -20 կիջնի

Մարզերում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը գիշերը մինչև -20 կիջնի

Հայաստանում դեկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ դեկտեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-25-ին գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 24-ից 28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: