կարևոր
1624 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-12-23 19:37

Վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Այսօր երեկոյան ժամը 19:00 Հանրապետության հրապարակում վառվեցին տոնածառի լույսերը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Այս տարի Երևանի քաղաքապետարանն ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:

Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ տոնածառեր են տեղադրվել նաև վարչական շրջաններում: